Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա-Ցերատո» եւ «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Նիսան Պատֆայնդեր»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: