News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի (Զապ) նկատմամբ ընտրված 30-օրյա ժամանակավոր կալանքի ժամկետը կլրանա մոտ մեկ շաբաթից եւ եթե այդ ընթացքում ՀՀ-ն որեւէ փաստաթուղթ չստանա Չեխիայից, որեւէ գործընթաց չսկսվի, նա պետք է ազատ արձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը:

Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իր բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ժամանակավոր կալանքը փոխելու մասով: Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ ՀՀ օրենսդրությունը ժամանակավոր կալանքը երկարացնելու հնարավորություն չի տալիս, ուստի՝ 30օրյա ժամկետի ավարտից հետո, եթե նոր գործընթացներ չլինեն, իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի: «Չեխիայից փաստաթուղթ չկա, կարծում եմ, որ այդ ժամկետում չի էլ գա, քանի որ նույնիսկ եթե ստանան, մինչեւ թարգամնեն, ներկայացնեն դատարան, կանցնի ժամկետը: Այնպես որ եթե որեւէ իրավական գործընթաց չլինի, նրան պետք է ազատեն»,-ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ Չեխիայի Արդարադատության նախարարությունը չեխական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ քանի որ իրենք Հայաստանի հետ պայմանագիր չունեն, ուստի իրենք Անդրանիկ Սողոյանին չեն պահանջի: Փաստաբանը հայտնեց, որ Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավաճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի  վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթը նոյեմբերի 2-3-ին ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝համապատասխան ընթացքը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ