News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում Հայաստանի դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին պարգեւատրել են:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաեւ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ