News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անփոփոխ թողեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վահե Ղուկասյանը, որը առաջին ատյանի դատական նիստերից սկսած առաջին անգամ դատարան էր ներկայացել առանց արեւային ակնոցի, դատավճիռը լսեց ժպիտով եւ դիմեց դահլիճում գտնվող մի քանի տասնյակ ընկերներին եւ հարազատներին. «Դուխներդ չգցեք, սաղ լավ ա լինելու, առաջ Աստված»:

Վահե Ղուկասյանի հոր ընկերը՝ Հայկ Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավճիռը անփոփոխ թողնելը անարդարացի է, պատժաչափն էլ շատ խիստ:

«Չեմ կարծում, որ Վահեն պիտի անմեղ ճանաչվի, բայց ամեն ինչին չափ ու սահման կա: Բայց իրա հարցում չափ ու սահմանն ավելի շատ են անցել, քանի որ ինքը Ղուկասյաններից է: Բայց արեք, ժողովրդին հարցրեք, թե ինչքան են Ղուկասյանները ժողովրդի դարդով, հոգսով ապրել»,- ասաց Հայկ Կյուրեղյանը՝ նշելով, որ Վահե Ղուկասյանը շատ կրթված անձնավորություն է, եւ նրան դրդել են այդ քայլը կատարել։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում 20-օրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ