News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կողմից առանձին հանրահավաքի անցկացումը խորհրդարանական եռյակի մասնատման վկայություն չէ, քանի որ արդեն սովորական երեւույթ է դարձել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է գործընթացում նորարարություններ ներմուծել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Հավանաբար նա բաց դռների օր է անցկացնում քաղաքացիների համար՝ ամենայն հավանականությամբ փորձելով նպաստել համաժողովրդական շարժմանը: «Ժառանգության» դեպքում շատ դժվար է որոշակի բան ասել: Օրինակ, Ռուբեն Հակոբյանը հազիվ թե կիսի այս տեսակետը, իսկ Զարուհի Փաստանջյանը բոլորովին այդլ դիրքորոշում ունի», - ասաց Սարգսյանը:

Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցության անդամները պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները եւ դրանից հետո հանդես գան հայտարարություններով, որպեսզի խորհրդարանական եռյակի նիստերին Ռուբեն Հակոբյանը խոսելու նյութ ունենա: «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է այդ թեմայի շուրջ խոսեր Ռուբեն Հակոբյանի հետ, ով ծրագրված հանրահավաքի մասին մեզ ոչինչ չի ասել: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ամիսը մեկ անգամ հանդիպում է Ռուբեն Հակոբյանի հետ, իսկ առավոտյան արթնանում եւ բարձրաձայնում, ինչ գիշերն էր մտածել, ապա դա արդեն նրանց խնդիրն է», - նակտեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը դեկտեմբերի 5-ին՝ 17:00-ին Ազատության հրապարակում իր կողմնակիցների հետ հանրահավաք կանցկացնի: Դա կլինի համատեղ միջոցառումների շարքից հետո խորհրդարանական եռյակի ուժերից մեկի առաջին ինքնուրույն զանգվածային ակցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ