News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կոնկրետ քայլեր ձեռնարկելու եւ խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին վերադարձնելու պահանջով նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանին է միացել «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: 15-ամյա Շահենը ԵԱՀԿ գրասենյակի մոտ է այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան 10։30-իվ եւ այնտեղ կմնա 24 ժամ:

«Այստեղ եմ Դավիթի պահանջը ու նրան պաշտպանելու, քանի որ կարծում եմ՝ նրա ներկայացրած պահանջը ճիշտ է: Խայտառակություն է թողնելը, որ հայ օդաչուների դիակները խոշտանգվեն: Հացադուլս քիչ ժամանակով է, ուղղակի գործնական քայլ եմ անում՝ ցույց տալու համար, որ սատարում եմ Դավիթին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

Անչափահասի խոսքով՝ թեեւ սա իր կյանքի առաջին հացադուլն է, բայց պատրաստ է նման փորձության միջով անցնել, քանի որ արդար պահանջի համար է այն. «Կարեւոր չի տարիքը: Ամեն ինչ մարդու համար է, ամեն ինչի պետք է պատրաստ լինել ու դիմանալ»:

Հիշեցնենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլն անժամկետ է: Նա հայտարարել է, որ կմնա ԵԱՀԿ գրասենյակի առջեւ այնքան ժամանակ, մինչեւ իր պահանջը կատարվի:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ