News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության մասին՝ քրեական գործում առկա եւ պաշտպանի կողմից դատարանին տրամադրված արձանագրություններով դատաձեռագրաբանական եւ դատափաստաբանական համալիր փորձաքննություն նշանակել:

Փաստաբանը պնդում է, որ Վարդան Պետրոսյանը վթարի օրը ալկոհոլ է օգտագործած եղել: Նա  հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա են բազմաթիվ հակասություններ՝ ուղղումներ, լրացումներ, որոնցից հետեւում է, որ այդ փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ:

«Փաստաթղթերում առկա ուղղումները, լրացումները կատարվել են քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքը՝ վարորդի խմածությունը քողարկելու նպատակով: Այս քրեական գործի շրջանակում անհրաժեշտ է պարզել դա կատարողներին»,- ասաց Բալոյանը։

Փաստաբանը խնդրեց հետեւյալ հարցերը առաջադրել փորձագետին՝ պարզել, թե սթափության «Ա» վիճակի զննության արձանագրությունում նշված սթափ բառի «ս» տառը ուղղվա՞ծ է, ջնջված, թե ոչ, «ս» մասնիկի տակ կա՚ն այլ գրառումներ, թե ոչ: Բալոյանը խնդրեց պարզել նաեւ՝ արդյոք պաշտպան Բաղդասարյանի կողմից դատարանին տրամադրված սթափության վերաբերյալ արձանագրությունը պատճենահանման միջոցով է ստացվել, թե ոչ, պարզել՝ արդյոք փաստաթղթի մեջ գրված՝ «ալկոմետր» բառը եւ «արատաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» արտահայտությունը նույն գրիչով են գրված, թե ոչ, քրեական գործում առկա փաստաթուղթը եւ պաշտպանի՝ դատարանին տրամադրած օրինակը  տարբերվում են, թե ոչ։

Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գեւորգյանը, որը կազմել է սթափությունը հաստատող փաստաթուղթը, դատարանում կեղծ ցուցմունք է տվել. «Նա տվեց սուտ ցումունք, խուսափողական, իրարամերժ պատասխաններ: Բժշկի ցուցմունքով չպարզվեց, թե երբ ու ինչ ճանապարհով է պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի տրամադրած փաստաթղթի  օրինակում ավելացել «արատաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» արտահայտությունը: Ռելսերից ընկել էր Գեւորգյանը»:

Դատախազ Արթուր Սարգսյանը առարկեց միջնորդության դեմ՝ պարզաբանելով, որ այն ոչինչ չի տա դատաքննությանը:

Վարդան Պետրոսյանը միջնորդության վերաբերյալ որոշումը թողեց դատարանի հայեցողությանը: Նա ասաց, որ սպասում էր Ռուբեն Բալոյանի այդ միջնորդությանը.

«Ողջունում եմ Ռուբեն Բալոյանի օբյեկտիվ աշխատանքը: Զարմանալին այն  է, որ երբ խոսքը գնում է ալկոհոլ օգտագործելու հետ կապված միջնորդություններին, դրանք ժամանակի իմաստով պատահական չեն: Դա համապատասխանում է շատ կոնկրետ ժամանակահատվածի, այս մասին, հարգելի դատարան, ես խոսելու եմ իմ վերջին խոսքում: Պատահական չէ, որ սթափության հարցը այսօր պետք է բարձրացվեր: Ես դա սպասում էի: Ուռճացվում են շատ բաներ, ինչպես ասում է տուժող կողմի պաշտպանը՝ ռելսից քցում են վկային: Բայց ինչպես ես հիշում եմ, նախորդ վկայի՝ մեկ ժամ, տասնհինգ րոպե տեւած հարցաքննությանը, «ս» մեծատառի, փոքրատառի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացուցիչը ընդմիջում խնդրեց,  ռելսերից ոչ ոք ընկած չէր, եթե ոչ Դուք: Եվ այսօր կանգնած ենք փակուղու առաջ: Հարգելի դատարան, ես նստած եմ արդեն մեկ տարի եւ կնստեմ ավելի,  ես նստած եմ լուռ ու անխոնջ: Ես սպասում եմ, որ տրվի օբյեկտիվ գնահատական,  դատարանը հնարավորություն ունենա օբյեկտիվ  գնահատական տալու, ես ձայն չեմ հանում, չնայած ինձ համար հաճելի չի նստել: Այս մասին ավելի ծավալուն կխոսեմ իմ վերջին խոսքում»,- ասաց դերասանը։

Դատավորը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ