News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նիդա Թունիս» («Թունիսի կոչը»)  քաղաքական աշխարհիկ կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի 217 տեղերից 86 –ը:

Այսօր նման վերջնական արդյունքներ է ներկայացրել Ընտրական գերագույն ատյանի նախագահ Շաֆիկ Սարսարը:

Երկրորդ տեղում է իսլամական «Ան Նահդա» («Վերածնունդ») կուսակցությունը՝ 69 տեղով:

Մյուս մասնակիցների միջեւ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. «Հայրենասիրական ազատ միություն» ՝ 16 տեղ,  «Ժողովրդական ճակատ» ՝15 տեղ,  «Աֆեկ Թունիս» («Թունիսի հորիզոն»)՝ 8 տեղ: Մնացած կուսակցությունները ստացել են 23 տեղ:

Ըստ վերջնական արդյունքների՝ «Ատ-Տակատուլ» կուսակցությունը («Հանուն աշխատանքի եւ ազատության դեմոկրատական ֆորում»), որը 2011 թ. հունվարի 14—ի հեղափոխությունից հետո իշխող «Ան Նահդայի» դաշինքում էր ընդգրկված եղել, չի անցել նոր խորհրդարան:

Նախկին դաշինքի երրորդ անդամը՝ «Կոնգրես հանուն հանրապետության» կուսակցությունը, նոր խորհրդարանում ստացել է չորս տեղ:

Թունիսում հոկտեմբերի 26-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Քվեարկության են ներկայացվել 1,3 հազար ընտրացուցակներ, որոնք ներառել են ինչպես քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, այնպես էլ անկախ թեկնածուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ