ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 21-ին կազմել է 418.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.15 դրամ (նվազել է 1.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.79 դրամ (աճել է 0.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.13 դրամ (աճել է 0.20 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 217.92 դրամ, ոսկին՝ 16,007.73 դրամ, պլատինը՝ 16,196.05դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 21-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Հիշեցնենք, որ երեկ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418 դրամ: