News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու հայցի քննությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց դատախազ Նարեկ Թոփուզյանի հոր մահվան պատճառով։

Նշենք, որ նախորդ նիստին դատավորը որոշեց կիրառել արագացված դատական քննության կարգը, քանի որ դատապարտյալներն իրենց մեղավոր ճանաչեցին, թեեւ հրաժարվեցին հրապարակայնորեն ներողություն խնդրել տուժող, փաստաբան Տիգրան Եգորյանից։ Մեղադրողը պահանջել էր 2-ամսյա պատժաժամկետ կիրառել արդեն 12 տարի դատապարտված Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի նկատմամբ։   

NEWS.am-ի հետ զրույցում դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը նշեց, որ 2 ամիսը ոչինչ է 12 տարի ազատազրկման համեմատությամբ։ Նա պնդեց, որ չի ընդունում «Հարսնաքարի» գործով դատապարտվածների մեղավորությունը՝ նշելով, որ վերջինները ազատազրկվել են «տեր» չունենալու պատճառով։ 

«Էս երկու ամիսը ոչ մի դեր չի խաղում  էրեխեքի 12 տարի դատապարտվելու դեմ։ Երկու ամիս կտան, մի ամիս կտան, էդ արդեն իրանց գործն ա, թքած ունեմ։ Ուղղակի եկա էն համոզման, որ եթե իրանք էլ տեր ունենային առաջին ատյանի դատարանում եւ Վերաքննիչ դատարանում, իրենց տված ցուցմունքները անարժանահավատ չէին համարի։ Եթե իրանց մեջքին էլ կանգնած լիներ Յուվեցի Կարոյի կամ Սուրիկ Խաչատրյանի նման մի անձնավորություն, իրանց ամեն ինչը արժանահավատ կընդունվեր։ Բայց քանի որ «Հասնաքարի» գործով տղաներն անտեր էին, ոչ մեկ չկար մեջքներին, դրա համար  ոչխար Մարուխյանը (ես իմ բառերից չեմ վախենում) առաջին ատյանում եւ Վերաքննիչում թե Նորայրի, թե Գարիկի, թե երկու Արմանների ցուցմունքները անարժանահավատ համարեցին։ Եգորյանը իր բժիշկների հետ միասնական դիտավորությամբ էնպես արեց, որ էս տղերքը դատապարտվեն 12 տարի ազատազրկման»,- ասաց Նունե Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալ մասնակցելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ «Հարսնաքարի գործով» տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տեւողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ