«Ռուսաստանն այսօր»-ի պրոդյուսերական կենտրոնիղեկավար Անտոն Կոստիլեւը գոտու միջոցով կախվել է ջեռուցման խողովակից:
Լրագրողն ինքնասպանություն է գործել Մոսկվայում: Ըստ իրավապահների աղբյուրի՝ տղամարդուն բաղնիքում հայտնաբերել են նրա հարազատները, փոխանցում է Lifenews-ը:
Ըստ նախնական տվյալի՝ պրոդյուսերը կախվել է ջեռուցման խողովակից՝ տաբատի գոտիով: Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են, որ Կոստիլեւը մահվանից առաջ գրություն չի թողել: Ըստ հարազատների եւ մտերիմների՝ վերջերս տղամարդը ընկճված էր:
«Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր պրոդյուսեր Կոստիլեւը դարձել էր անցյալ տարվա հուլիսին: Նրա պարտականություններից էր «խմբում ընդգրկված մեդիառեսուրսները նոր որակի բարձրացնելը, Սոչիի օլիմպիադայի համար ժամանակակից հատուկ նախագծեր ստեղծելը, առաջ տանելը եւ միջազգային ասպարեզում մեդահոլդինգի հատուկ նախագծերը զարգացնելը»: Մինչ այդ լրագրողը համագործակցել է բազմաթիվ թերթերի հետ եւ բարձր պաշտոններ զբաղեցրել մի շարք կայքերում: