News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17-21.11.2014 թ. ժամանակահատվածում հայտնաբերվել եւ կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17  ծառի  ապօրինի դուրս բերման համար: 

Անտառխախտման  թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ  21.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում  5 կանգուն  ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021  արձանագրությունը  կազմվել է  17.11.2014 թվականին Կ. Գուլինյանի նկատմամբ «Հաղարծին» տեղամասի 7-րդ  պահաբաժնում`  ապօրինի հատված  8 կանգուն ծառի  համար, իսկ  թիվ 022  արձանագրությունը` 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնում  Մ. Մելիքբեկյանի  նկատմամբ` ապօրինի հատված  4 ծառի համար:

Նշված  անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից:

06.11.2014թ.-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի  աշխատակիցներ` որսագետ Ա.Սարգսյանի եւ որսհսկիչ Ա.Գուլինյանի  կողմից  հերթական ստուգայցի ժամանակ «Հաղարծին» տեղամասի  թիվ 9-րդ պահաբաժնի 33 քառակուսում հայտնաբերվել է  մետաղյա լարերից պատրաստված  չորս թակարդ, իսկ 15.11.2014 թվականին որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է  որսորդական 3 թակարդ: Բոլոր  հայտնաբերված թակարդները հանձնվել են կազմակերպության պահեստ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ