News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնին:

Ողջունելով դեսպանին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրին եւ ներդրումային դաշտին: Նախարարը կարեւորել է հայ-ֆիննական տնտեսական հարաբերությունները, նշել, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալն ավելացնելու համար ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցության նոր ուղիներ քննարկել:

Դեսպան Քրիստեր Գուստավ Միխելսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնել ֆին գործարարներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության, Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ