News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրավերով նոյեմբերի 19-21-ին պաշտոնական այցով Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հաշվի առնելով վերջին տարիներին մաքսային համակարգում արձանագրված առաջընթացն, ինչպես նաեւ ակտիվ մասնակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության ծրագրերին, սերտացող եւ արդյունավետ համագործակցությունը` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկրորդ անգամ է այցելում մեր երկիր` ծանոթանալու նախորդ այցին հաջորդած բարեփոխումներին:

Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու եւ վերջին 5 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքներն ամփոփելու նպատակով ՀՄԿ գլխավոր քարտուղարն առանձնազրույց է ունեցել ֆինանսների նախարարի, այնուհետեւ հանդիպում` մաքսային ծառայության ղեկավար անձնակազմի հետ: ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել է վերջին տարիների մաքսային ծառայության բարեփոխումների ընթացքը: Այցի շրջանակում Կունիո Միկուրիան մասնակցել է նաեւ ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Կոլումբոս» ծրագրի 3-րդ` գնահատման փուլի փակման արարողությանը: Լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել արդյունքները. «ՀՄԿ անդամ 179 երկրներից 100-ում իրականացվում է «Կոլումբոս» ծրագիրը: Մեր երկիրն առաջիններից էր դարձել ծրագրի շահառու եւ մեկն այն 6 երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են: Հայաստանը 6-րդ պետությունն է, որտեղ ՀՄԿ փորձագետները կատարել են վերջնական` գնահատման փուլի աշխատանքերը, ինչը նշանակում է` բարեփոխումներին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվել է հաջողությամբ»: Մաքսային ծառայության աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել նաեւ ՀՄԿ գլխավոր քարտուղարի կողմից. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում մի քանի ուղղություններով է առաջընթաց արձանագրվել: Զգալիորեն փոփոխվել է օրենսդրական դաշտը` համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին: Իսկ Մաքսային ընթացակարգերի պարզեցման կոնվենցիային անդամակցմամբ` Հայաստանը միջազգային հանրությանը տպավորիչ ուղերձ է հղել իր մտադրությունների մասին»: ՀՄԿ փորձագետների գնահատմամբ 2009-14թթ. գործողությունների ռազմավարական ծրագրերը եւ ճանապարհային քարտեզն  ամբողջական էին եւ ընդգրկուն, TWM ծրագրի եւ էլեկտրոնային հայտարարագրի ներդրման համակարգում ամբողջությամբ ներառված են ռիսկերի կառավարման համար անհարժեշտ գործիքները, հետեւողականորեն իրականացվում են «մեկ պատուհան» սկբունքի կիրառման, լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրմանն ուղղված աշխատանքերը: Մատնանշվել  են նաեւ այն հիմնական ուղենիշերը, որոնցով պետք է առաջնորդվի ծառայությունն առաջիկա տարիներին: ՀՄԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը. «Հաշվի առնելով մինչ օրս արձնագրված առջընթացն` օրենսդրասկան կարգավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ կադրային ներուժի բարելավման գործում, վստահ եմ` Հայաստանում հետայսու եւս  առաջընթաց կարձանագրվի բոլոր ուղղություններով: Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը եւ համագործակցությունը»: Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն եւ ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն` ՀՄԿ սկզբունքերով: Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին եւ հետեւել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային եւ մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաեւ Դիլիջանի  ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին: Նա  նշել է. «Գերարդիական կենտրոնի գործարկումն աննախադեպ կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում. քայլեր են ձեռնարկվում կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ»: Այցի ընթացքում ՀՄԿ-ի եւ կենտրոնի միջեւ ակտիվ համագործակցության  պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՄԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ