Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների համեմատ Հայաստանի բանկային համակարգը զգալիորեն ավելի կայացած է: Այս առնչությամբ տեսանյութ է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
տեսանյութում մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանում պարբերաբար բանկեր են սնանկանում, փող լվանալու կամ այլ մանիպուլյացիաների պատճառով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում:
Քննարկվում է նաեւ, թե ինչպես Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ազդել բանկային ոլորտի վրա և ինչպիսի տնտեսական վտանգներ են մեզ սպառնում արդյունքում: