News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը չի շտապում վերադարձնել արտահանումից առաջացված ԱԱՀ-ն: Այդ մասին՝ այսօր, նոյեմբերի 21-ին, էկոնոմիկայի նախարարությունում ոսկերչական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ժամանակ հայտարարել է ադամանդամշակող «Արեւակն» ԲԲԸ- տնօրեն Վարդան Անդրեասյանը: 

Նրա խոսքով՝ ֆիննախի հարկային մարմինների պահվածքը բիզնեսի հաար լուրջ բարդություններ է ստեղծում՝ անորոշ ժանկետով սառեցնելով շրջանառու միջոցները: «Ես եւ իմ գործընկերները ամիսներով ԱԱՀ ենք պահանջունմ որոշները՝ դատարանի միջոցով, եւ ոչ մի կերպ չենք կարողանում ստանալ», - հայտարարել է  Անդրեասյանը:

Ինչպես նշել է մեկ այլ «Շողակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գասպարյանը, տեսնելով նման խոշոր դեբիտորական պարտքեր, աուդիտորները սկսում են կասկածել իրենց հաշվետվությունների մեջ, ինչը կարող է անբարենպաստ  ազդեցություն ունենալ նրանց եզրակացությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ