News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովրդական ապրանքանիշ №1» քվեարկության մասնակից սպառողները  «Կաթնաշոռ» անվանակարգում լավագույնն են ճանաչել  «Աշտարակ-Կաթ» ընկերության կողմից արտադրված կաթնաշոռը:

«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկել», - քվեարկության ամփոփիչ ասուլիսում ասել է «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։

Ըստ նրա՝ քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31-ը Armbrand.am կայքում։

Ժողովրդական քվեարկության բոլոր մասնակիցներին մրցանակներ են շնորհվել: Մրցանակը «Ժողովրդական ապրանքանիշ №1» գրությամբ յուրահատուկ տարբերանշան է, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային արշավներում կամ տեղադրել ապրանքի փաթեթավորման վրա երկու տարվա ընթացքում։

Քվեարկության կազմակերպիչներն են` «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Նշենք, որ Հայաստանում արդեն երկու տարի է անցկացվում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2014» մրցանակաբաշխությունը: Լավագույն ապրանքանիշերը որոշվում են սպառողների քվեարկությամբ: Մրցույթի նպատակն է օժանդակել տեղական արտադրողներին և բացահայտել հայ սպառողների կարծիքով լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերության ոլորտում։

Տպել
Ամենաշատ