News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն, այսօր՝ նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Ավելի վաղ նրա հրաժարականի մասին լուրերը ակտիվորեն շրջանառվում էին դեռ առավոտից: Սակայն Ջրային տնտեսության կոմիտեի մամուլի խոսնակ Աննա Մուրադյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը դրանք ոչ հաստատում, ոչ հերքում էր՝ հավելելով, որ Վահե Հակոբյանը աշխատավայրում է, հանդիպումների մեջ, հնարավորություն չկա նրանից որեւէ բան ճշտելու: Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնանկության մասին տեղյակ էին նրա մտերիմները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանի  հրաժարականի լուրերը առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: Ջրային տնտեսության կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահե Հակոբյանի հրաժարականի լուրերը ոչ հաստատել, ոչ հերքել էր՝ նշելով, որ այդ մասին իմացել է թերթերից եւ այժմ հնարավորություն չունի անձամբ նրանից ճշտելու տեղեկատվության իսկությունը:

Իսկ Կառավարությանը մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները հաստատում էին Վահե Հակոբյանի հրաժարականի լուրը: Սակայն առայժմ անհայտ են դրա պատճառները եւ Սյունիքի նախկին մարզպետի ապագան:

Ի դեպ, Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներից տեղեկանում ենք, որ դեռեւս նոյեմբերի 19-ին  Վահե Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միասին ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Այսինքն՝ մինչ այդ նրա հրաժարականը հաստատված չի եղել, ինչ եղել է, եղել է դրանից հետո

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նա պատգամավորի մանդատից հրաժարական տվեց եւ 2013թ հուլիսի 10-ին  նշանակվեց Սյունիքի մարզպետ: Այդ պաշտոնից նա ազատվեց 2014թ սեպտեմբերի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ