News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ մտադիր է այց կատարել Գվինեա, որը Էբոլայի տենդի բռնկման առավել տարածված վայրերից է:

Օլանդի եւ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օլանդը կլինի առաջին եվրոպացի  նախագահը, որն այցելու է Գվինեա էբոլայի վիրուսի տարածումից հետո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի 16-ի դրությամբ Էբոլայի տենդի զոհերի թիվը կազմել է 5420 մարդ:

Վարակման եւ մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Գվինեա, Լիբերիա եւ Սյերա Լեոնե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ