News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն պարզաբանել է Երեւանի քաղաքապետարանից 29 հազար 400 դրամի պահանջի մասին տեղեկությունը, նշելով, որ խոսքը չի վերաբերում քաղաքապետարանից գումար բռնագանձելու պահանջով դատարան հայցադիմում նեևրկայացնելուն:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Փորձաքննությունների ազգային բյուրոն» ՊՈԱԿ-ը այդ հարցը կանոնակարգելու նպատակով դատարան է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի միջոցով երրորդ անձի պարտավորության կատարման (չկատարման) հետեւանքով ստեղծված իրավիճակում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում՝ նպատակ ունենալով լուծել վճարման հարցը (համաձայն դատարանի թիվ ԵԿԴ/2459/03/14 վճռի)։ Վերջինս, սակայն, մերժվել էր եւ կազմակերպությունը, փաստորեն, հարկադրվել էր նախապատրաստել հայց։ Մինչեւ օրս, մինչդեռ, Երեւանի քաղաքապետարանի դեմ նման հայց չի ներկայացվել։

Դատարան հայցադիմումներ Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի կողմից ներկայացվում են, երբ սպառվում են հնարավոր բոլոր միջոցները։ Մինչ այդ, առկա պրակտիկայի համաձայն, իրականացվում են  համապատասխան բանակցություններ՝ դատական որոշումների հիման վրա կատարված փորձաքննությունների դիմաց վճարները ստանալու նպատակով, ինչը եւ ներկայումս ընթացքի մեջ է»:

Տպել
Ամենաշատ