News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: 

Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը  նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները եւ Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ  Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա  երկրորդ հանդիպումն է՝  հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան:

Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարեւորությանը՝ այս համատեքստում  քննարկելով  մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը: 

Անդրադարձ է եղել  նաեւ ՀՀ ԱՆ եւ ՌԴ ԱՆ միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը՝  ընդգծելով մի քանի ուղղությամբ աշխատանքային ծրագրեր իրականացնելու կարեւորությունը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է  նաեւ նոտարական ոլորտի, փորձագիտական կենտրոնի եւ ՔԿԱԳ համակարգի բարեփոխումները, պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման եւ «մեկ պատուհանի» ստեղծման գործընթացը:

Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել իրավական փոխօգնության հարցերում:  Նա ընդգծել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, նորարարական լուծումների առումով միշտ առաջիններից է: Կողմերը դատապարտյալների փոխանակման, փորձագիտական կարողությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցելու  վերաբերյալ մտքեր են փոխանակել: Կարեւորվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում համագործակցությունը եւ Հայաստանի գիտնականների, իրավաբանների մշտական մասնակցությունն այդ ֆորումին: ՌԴ արդարադատության նախարարը շեշտել է նաեւ Հայաստանի հետ կլոր սեղանների, համաժողովների, այլ իրավական միջոցառումների անցկացումը եւ նշել, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումն  այն  հարթակը կլինի, որը կմիավորի հետխորհրդային լավագույն իրավական միտքը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի այցի օրակարգ ձեւավորելու, ստորագրվելիք փաստաթղթերը մշակելու, փորձագիտական, ՔԿԱԳ, քրեակատարողական ոլորտում համագործակցելու հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ