News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Շվեդիային միակողմանիորեն Պաղեստինի անկախությունը ճանաչելու համար:

«Պաղեստինի միակողմանի ճանաչումը մեզ առաջ չի մղի երկու երկրների ստեղծման հիմքի վրա խնդիրները լուծելու ճանապարհին»,-հայտարարել է Մերկելը՝ Բեռլինում Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո:

Նա ընդգծել է, որ իր կարծիքով, ավելի կարեւոր է կենտրոնացնել ջանքերը Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների անցկացման վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  վերջին Շվեդիան դարձավ ԵՄ անդամ առաջին երկիրը, որը ճանաչեց Պաղեստինի Պետությունը:

1980-ականների վերջին այդ քայլին արդեն գնացել էին Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Կիպրոսը, Մալթան, Չեխիան եւ Հունգարիան: Պաղեստինը ճանաչել են մոտ 130 երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ