News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին, ժամը 01։30-ի սահմաններում։ Երեւանի Սայաթ-Նովա 15 հասցեի մոտ մի քանի անձ վիճաբանության ժամանակ ծեծել են Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված հասցեում գործող տեսախցիկի տեսագրությունը, որից փորձաքննությամբ առանձնացվել են առերեւույթ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները։

«Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ