News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային կազմակերպությունը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ նավթից ու գազից կախվածությունը լավ բանի չեն հանգեցնի: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՀ առաքելության ղեկավար Ռաջա Ալ Մարզուգին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը թույլ առաջընթացի է հասել տնտեսության դիվերսիֆիկացման առումով, երկիրը նաեւ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ գործարար մթնոլորտը բարելավելու համար, հաղորդում է Reuters-ը:

Միջազգային ներդրումները տնտեսության մեջ նվազել են, մինչդեռ կոռուպցիան ամենալուրջ խոչընդոտներից մեկն է երկրում բիզնես մթնոլորտի համար:

ԱՄՀ-ն այս տարվա համար Ադրբեջանում կանխատեսում է 4 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա համար՝ 3,5 տոկոս, մինչդեռ 2013-ին այն կազմել է 5,8 տոկոս:

Բացի այդ, տնտեսական աճը կտրուկ դանդաղել է, քանի որ նավթի արդյունահանման ծավալները 2003-2007 թվականների նավթային բումից հետո չեն աճել:

Սրան գումարվում է այն, որ նավթի գինը նվազել է մինչեւ 80 դոլարի, մինդեռ Ադրբեջանի բյուջեում ամրագրված է 90 դոլար ցուցանիշը մեկ բարելի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ