News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան-Օչան բրիֆինգի ժամանակ շոյել է  լրագրողին, հաղորդում է International Business Times-ը:

Վարչապետը մամուլի ներկայացուցիչների հետ շփման ժամանակ անսպասելիորեն շոյել է թղթակցի գլուխը եւ թեթեւակի քաշել ականջը: Այդ պահին լրագրողը դիկտոֆոնը ձեռքին նստած է եղել ծնկների վրա վարչապետի առջեւ, որպեսզի չփակի տեսախցիկների տեսադաշտը:

Պրայուտ Չան-Օչան մեկնաբանելիս է եղել 5 ուսանողների կալանավորման փաստը: Նրանց ձերբակալել են այն բանի համար, որ նրաքն վեր են պարզել 3 մատները: Այդ ժեստը լուռ բողոքի նշան է, որն օգտագործում են ռազմական հեղաշրջման հակառակորդները, հաղորդում է Lenta-ն:

Լրագրողին շոյելու տեսանյութը համացանցում հայտնվելու պահից դիտել է ավելի քան 60 հազար մարդ: Օգտատերերից մեկը մեկնաբանություն է թողել. «Այնպես է շոյում, կարծես իր տան շունն է: Շատ հուզիչ է: Վստահ եմ, նա շատ բարի է բոլոր ընտանի կենդանիների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ