News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալմաստների անմաքս վաճառքի շուրջ հայ-ռուսական համաձայնությունները ապացուցում են իրենց արդյունավետությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց էկենամիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: 2013թ. դեկտեմբերին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում ստոագրված համաձայնությունը վավերացվել է հունիսին: Մինչ այդ անմաքս ռեժիմը գործում էր լռելյայն, սակայն պաշտոնապես ուժի մեջ է մտել հունիսին, եւ քարերի ներկրման հոսքը հենց ամռանից սկսեց: Գործող ընթացակարգով՝ անմաքս ներկրման շուրջ հայկական ընկերությունների դիմումները փոխանցվում են ՌԴ-ի ֆիննախ, իսկ այնտեղից Թանկարժեք մետաղների եւ քարերի պետական հիմնադրամ եւ ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական «Ալռոսա» կոնցեռն:

Եգանյանը հավելեց, որ պաշտոնապես ռուսական ալմաստների մատակարարումները իսկապես նվազել են: 2013թ. գնվել է 96 հազար կարատ ռուսական ալմաստ, իսկ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում՝ միայն 38 հազար: Սակայն փաստացիորեն այդ 38 հազարը գնվել է ոչ թե ամբողջ 2014թ. ընթացքում, այլ միայն 4 ամիսների: «Դա համեմատեք 12 ամիսների համար 96 հազար կարատի հետ. Ինչպես տեսնում եք, թվերը համադրելի են», - նկատց Եգանյանը: Ներմուծման կրճատման նախադրյալներ իրականում կան, սակայն ոչ միայն Ռուսաստանից: «Պատճառը պատվերների ընդհանուր կրճատումն է, որը կապված չէ հայ-ռուսական համաձայնության հետ», - հավելեց Եգանյանը:

Նրա խոսքով՝ դժվար է համաձայնել այն պնդումների հետ, որ պայմանագրի պայմանները շահավետ չեն հայկական ալմաստի երեսակման ընկերությունների համար. Ռուսաստանից Հայաստան ալմաստների արտահանման հարկը կազմում է 6,5%, իսկ հաշվի առնելով ոլորտում համեմատաբար ոչ բարձր մարժան, դա բավականին շատ է, հավելեց Եգանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ մի շարք ընկերություններ՝ որպես դժվարություն նշում էին երրորդ երկիր անշահավետ հումքը վերաարտահանելու անհնարինությունը: Այդուհանդերձ, Եգանյանը նշեց, որ լուծելի է նաեւ այդ խնդիրը. վերաարտահանման համար անհրաժեշտ է միայն վճարել 6,5% մաքսատուրք, քանի որ արտոնությունը տրվել է արդյունաբերության զարգացման, ոչ թե վերաարտահանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ