News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգիացիներ Թոնի Ֆերհուլսթը եւ Սոֆի Գետգեբյուրը մտադիր են Ֆրանսիայի Լիմուզեն նահանգում փղերի համար ծերանոց կառուցել, հաղորդում է La Montagne-ը:

Թոնի Ֆերհուլսթի խոսքով՝ իրենք 20 տարի շարունակ խնամել են Անտվերպենի կենդանաբանական այգու կենդանիներին ու հիմա ուզում են ապահովել փղերի ապահով ծերությունը Ֆրանսիայում:

«Եվրոպայի որոշ երկրներում արգելված է կրկեսներում վայրի կենդանիների օգտագործումը: Ասվտրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում եւ Դանիայում շուտով նմանատիպ օրենքներ կընդունվեն: Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կենդանիներին չքնեցնեն, այլ նրանք կարողանան ապրել իրենց մնացած տարիները»,-ասել է կենդանիների պաշտպանը, հաղորդում է Lenta-ն:

Բելգիացի զույգն ուզում է ապաստան տալ մինչեւ 10 փղի՝ 25 հա տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ