News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայի Սոլֆորդ քաղաքի St Ambrose Barlow Catholic High School դպրոցի վարչակազմը դասերից հեռացրել է ոչ պատշաճ սանրվածքի պատճառով, հաղորդում է Metro-ն:

13-ամյա Լյուիս Քեննիին արգելել են այցելել դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխել իր սանրվածքը: Նշվում է, որ երեխան, որը «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, իր սիրելի թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի սանրվածքից է արել:

Նախորդ ամիս կրկին սանրվածքի պատճառով դասերից հեռացվել է տղայի լավագույն ընկերը՝ Ջեք Լիթլվուդը: Այն ժամանակ դպրոցի վարչակազմը հայտարարել էր, որ տղայի սանրվածքը չաից ավելի կարճ է:

Երեխայի ծնողները հայտարարել են, որ դժգոհ են դպրոցի ղեկավարության գործողություններից, համարում են իրենց որդու սանրվածքը նորմալ եւ հասնելու են արգելքի հանման:

Դպրոցի տնօրեն Մարիա Հարսայդը պարզաբանել է, որ կրթական հաստատությունը էլիտար է եւ իր աշակերտներին բարձր պահանջներ է ներկայացնում:

Դպրոցի կայքում նշվում է, որ դպրոցական կյանքի հիմքում ընկած են քրիստոնեական բայորականության սկզբունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ