News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան Առինջ թաղամասի շենքերից մեկի մուտքում նոյեմբերի 20-ին, 19:30-20:00-ի սահմաններում անհայտ անձինք ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` նոյեմբերի 21- ին, ասաց Վիգեն Մնոյանի եղբայրը` Սարգիս Մնոյանը:

«Վիգենին կանչել են անհատական ֆոտոսեսիայի, նա հիմնականում տուն չի գնում, տաղավարում է նկարում, ուղղակի շատ են խնդրել, թե երեխային չեն կարող տանը մենակ թողնել, Վիգենն էլ գնացել է: Շենքի մուտքի մոտ երկու հոգի դիմավորել են, մտել են շենք եւ հենց այդտեղ բեյսբոլի բիտաներով  ծեծի են ենթարկել»,-պատմեց Սարգիս Մնոյանը:

Նրա խոսքով` Վիգենը ուղեղի ցնցում է ստացել, սակայն այժմ տանն է շարունակում բուժումը:

«Գլխին վերքեր կան, երեք կար են դրել գլխին, բայց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց Սարգիս Մնոյանը:

Լուսանկարչի խոսքով` Վիգենը իրեն ծեծի ենթարկողներին չի ճանաչում, չի էլ կասկածում` ովքեր կարող էին լինել:

Նշենք, որ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին, Ավանում, անհայտ անձինք ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ