News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոսկեգործության ոլորտի խոշոր ձեռնարկատերերը գովում են հայ վարպետներին: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նախարարությունում ոսկեգործության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Միաժամանակ, նրա խոսքով, անհրաժեշտ է գրավիչ պայմաններ ստեղծել ապահա մասնագետների համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտը նոր կադրերի կարիք ունի:

Սրան ընդվզեց ոսկեգործական «Արեւակն» ընկերության տնօրեն Վարդան Անդրեասյանն՝ ասելով, որ քչերն են ցանկանում սովորել այս մասնագիտությունը, թեեւ ինքն ընդունում է աշակերտների վճարովի պրակտիկայի: «Նվազագույն աշխատավարձով իհարկե, դե բոլոր դեպքերում աշակերտներ են: Եվ սովորում եմ, ու վարձատրվում: Ի՞նչը կարող է դրանից լավ լինել»,-հայտարարեց Անդրեասյանը:

Սակայն նախարարը նշեց, որ երիտասարդները հիմա ավելի շուտ վարորդական իրավունքի քննություն կտա եւ կվարի հարեւանի մեքենան, քան կզբաղվի ավելի քիչ եկամտաբեր ոսկեգործությամբ:

«Ստեղծեք այնպիսի պայմաններ, որպեսզի ձեզ մոտ գան: 2000-ականներին այդպես էր: Այն ժամանակ աշխատավարձերը ոլորտում բարձր էր, եւ ցանկացողների պակաս չկար»,-նկատեց Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ հայերի ունակությունները ոսկեգործության ոլորտում հաստատում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մարդիկ:

«Վերջերս իմ Բրյուսել կատարած այցի ժամանակ ես զրուցեցի ոսկեգործության ոլորտի խոշոր գործարարներից մեկի հետ, ի դեպ, ոչ հայ, եւ նա ասաց. «Որքան արագ են հայերը սովորում այս արհեստը: Կարծում եմ, նա իրականությունից հեռու չէր»,-հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ