News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանի անսպասելի հրաժարականը երեկ բացատրում էին Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հակասություններով, ինչն ավելի խորացավ Հակոբյանների վաղեմի հակառակորդ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ դառնալով։ Իսկ Ջրային կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, որն առանձնապես լավ չէր պատկերացնում ոլորտը, «ազատ շարժի» հնարավորությունից զրկված էր կադրային եւ մնացյալ հարցերում՝ նույն կառավարության «գործուն» ջանքերի շնորհիվ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Վահե Հակոբյանը դիմումը գրած է եղել առավոտյան։ ՀՀԿ-ում կարծում էին, որ հնարավոր է վարչապետը վերադառնա եւ չստորագրի, սակայն Աբրահամյանի առաջին գործերից մեկը հենց այդ դիմումը ստորագրելն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ