News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնավարել-չպաշտոնավարելու հարցը դեռեւս ակտիվ քննարկվում է «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ էկոնոմիկայի նաարարությունում անորոշ վիճակ է, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց եւ գերատեսչության «ճակատագրի» հետ: Բանն այն է, որ շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ եվրասիական ինտեգրման հարցերի նախարարության ստեղծումից եւ գործունեություն ծավալելուց հետո, հնարավոր է, էկոնոմիկայի նախարարությունը միացվի նոր նախարարությանը: Նոր նախարարությունը, ինչպես հյատնի է, ղեկավարելու է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: «Ժողովուրդը» փորձեց ստեղծված իրավիճակի  եւ շրջանառվող լուրերի շուրջ մեկնաբանություններ ստանալ  Կարեն Ճշմարիտյանից: «Ով որ շահարկում է, իրեն հարցրեք», -  ժպիտը դեմքին՝ հայտարարեց նախարարն ու հեռացավ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ