News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորությամբ կմեկնի Փարիզ։ «ՉԻ»-ն Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչպես է շուրջ երեք ժամ ինքնաթիռով թռչելու, երբ վախ ունի դրանից։ ԱԺ նախագահը պատասխանեց, թե մարդիկ սիրում են իր անվան շուրջ ինտրիգներ հյուսել ու ավելին՝ հասել են «ցնդաբանության» մակարդակի։ «Ես աշխարհի հիմնական մայրաքաղաքներում եղել եմ ու ոտքով չեմ գնացել։ Ես գնում եմ գործուղման նպատակային, այսինքն՝ բարեկամական պատշաճության այցերի չեմ մասնակցում, կոնկրետ, եթե խնդիր կա, դրանց հետեւից եմ գնում»,- ասաց Գալուստ Սահակյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ