News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Ո՞րն է ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի եւ հաջողությունների գաղտնիքը: Տարիներ առաջ եղավ մի շրջան, երբ ժողովրդականություն սկսեց վայելել Տիգրան Կարապետիչը, եւ չնայած Տիգրան Կարապետիչի ժողովրդականությունն առանձնապես կարճ չտեւեց, այդուհանդերձ, ԺԿ առաջնորդն իր ժողովրդականությունը չկարողացավ վերածել մանդատների եւ քաղաքական լուրջ կապիտալի, եւ փաստորեն, իր կուսակցությամբ հանդերձ, ի վերջո դուրս մնաց քաղաքական դաշտից ու քաղաքական մրցակցությունից: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու Ծառուկյանին, նրանք այս  պահի դրոթյամբ մրցակցությունից դուրս են, ե հիմնական ուժը, ում հետ ժողովուրդը հույսեր է կապում, ԲՀԿ-ն ու Ծառուկյանն են: ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի շնորհիվ եւ ի հաշիվ Ծառուկյանի: Գումարած՝ ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի շնորհիվ եւ ի հաշիվ Տեր-Պետրոսյանի: «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ձեզ նվեր: «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ եւ ի հաշիվ Րաֆֆի Հովհաննիսյանի:

Ինչպես մի ավելորդ անգամ համոզվում ենք, որ Հայաստանում ոչ թե կուսակցություններն են զորեղացնում  իրենց առաջնորդներին, այլ՝ ճիշտ հակառակը: Եվ ոչ իշխանական եռյակն էլ է իր առաջնորդների շնորհիվ ուժ ու իմաստ ստանում: Եվ, իհարկե, առաջին հերթին հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, եւ այս փաստը գալիս է ապացուցելու, որ, ուզենք թե չուզենք, այս պահի դրությամբ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում միանգամայն խարիզմատիկ գոյություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ