Չորս մարդ, այդ թվում՝ հղի կին է սպանվել նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի սեփական տներից մեկում հնչած կրակոցների հետեւանքով, փոխանցում է Fox8 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահներին։
Ըստ մամուլի՝ ոստիկանները հաղորդում են ստացել ուրբաթ տեղական ժամանակով ժ.19.30 –ի սահմաններում։ Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 10-ամյա աղջնակ, որին արագ տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ներկայումս դեպքի վայրը շղթայապատել են ոստիկանները։ Գործով կասկածյալներ առայժմ չկան, դրդապատճառները նույնպես անհայտ են։ Ոստիկանությունը կարծում է, որ կազմակերպված հանցախմբի կողմից զինված հարձակման վարկածը քիչ հավանական է։