News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Գոհաբանության օրվան ընդառաջ դպրոցականները սկսել են շնորհակալություն հայտնել երկրի առաջին տիկին Միշել Օբամային՝ դպրոցական անդուր ճաշերի համար, հայտնում է St-Louis Today-ը։

Հենց Միշել Օբամայի շնորհիվ ԱՄՆ-ի իշխանությունները ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակում փոփոխել էին երկրի դպրոցների սննդակարգը։ 2012թ.-ից դպրոցական ճաշարաններում ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ ընդեղեն  պարունակող ճաշեր են հրամցվում, փոխանցում է Gazeta-ն։

Twitter սոցցանցում  #ThanksMichelleObama հեշթեգով մեծաթիվ հաղորդագրություններ են հայտնվել՝ դպրոցական «անդուր» ճաշերի համար։

Ամենամեծ տարածումը գտել է հաղորդագրությունը, որին կցված է բրնձից եւ խնձորից պատրաստված շիլայի լուսանկարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ