News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները խոստանում են առավելագույն ջանքեր գործադրել՝ պարզելու համար, թե ուր են կորել սեպտեմբերի վերջին անհետացած 43 ուսանողները։ Այդկերպ նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդի վստահությունը։

Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երկրի իշխանություններն այժմ աշխատում են իրավական բարեփոխման վրա, որը կոչված է երկրում վերականգնել օրենքի գերակայությունը։

Մեքսիկայում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը՝ սեպտեմբերի 26-ին Իգուալա քաղաքում 43 ուսանողներ անհետացման հետ կապված, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Բոլոր 43 ուսանողները մասնակցում էին ոստիկանության հետ բախումների հանգեցրած ցույցին։ Ականատեսները հայտնել էին, որ ուսանողներին տարել են ոստիկանական մեքենաներով։

Իգուալայի քաղաքապետը դաշնային ոստիկանության կողմից կալանավորվել է առեւանգում կազմակերպելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ