News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի օդաչուների մարմինների դուրս բերումը ուրախություն չէ, այլ պատվի մի փոքր վերականգնում: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը մի քանի օր է, ինչ նստացույց եւ հացադուլ էր անում ԵԱՀԿ շենքի դիմաց՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձր ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը»,- գրել է Դավիթ Սանասարյանը:

Նա հատկանշական է համարել այն, որ տղաների դիերը դուրս բերվեցին նոյեմբերի 22-ին, քանի որ այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը է:

Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ