News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) եթե Ներսես Մելքոնյանին եւ Վալերիկ Հովհաննիսյանին սպանելու մտադրություն ունենար, ապա միանշանակ չէր վրիպի։ Այս մասին լրագրողների հետ զրույցումա սաց Գոռ Առաքելյանի փաստաբանը Երեմ Սարգսյանը։

«Գոռ Առաքելյանի արարքում առկա են անհրաժեշտ ինքնապաշտպանության կամ ծայրահեղ դեպքում՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման հատկանիշներ, սակայն իր բոլոր հայտարարություններն ապարդյուն են անցել։ Սակայն սա մի տեսակ բացարձակ արգելք հանդիսացավ իրենց համար, եւ անհրաժեշտ պաշտպանության հիմնավորումները հերքվեց, եւ ըստ էության որևեւէ հակափաստարկ չներկայացվեց, իսկ առկա հակափաստարկները չէին բխում գործում առկա նոյւթերից։ Գոռ Առաքելյանից նրանք գտնվում էին 90սմ-100 սմ հեռավորության վրա, եւ եթե սպանելու մտադրություն ունենար Գոռը հաստատ չէր վրիպի»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ Գոռի մոտ եղած զենքն ապօրինի է եղել։

 Պաշտպանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում առկա տեսախցիկները, որոնց տեսանկարահանած կադրերի միջոցով հեշտությամբ վեր կհանվեր ճշմարտությունն, անսարք են եղել. «Փորձաքննությամբ պարզվեց, որ այս սարքավորումները տեխնիկական խնդիրներ ունեն, և, հետևաբար, տեսագրություններ չկան։ Ցավոք դեպքի պատկերն ամբողջությամբ պարզ լիներ, և որոշակի փաստեր խեղաթյուրված չէին ներկայացվի»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ