News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի մասերը կուղարկվեն փորձաքննության, նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի կոշտ դիրքորոշման, տրամաբանության եւ հումանիզմի սկզբունքներին հետեւելու բացակայության, ուղղաթիռը խոցելու գործողությունների եւ մարմիններին մոտենալը թույլ չտալու հետեւանքով ԼՂՀ պաշտպանության բանակը որոշել է դիմել հատուկ միջոցների։ ԼՂՀ բանակի մարտիկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ որոշվել է ուղղաթիռի անկման վայրը։ Հաջողվել է դուրս բերել զոհված երեք օդաչուներից մեկի դին եւ մյուս երկուսի մասունքները։ Համապատասխան հետաքննության համար դուրս են բերվել նաեւ ուղղաթիռի մասերը»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ հակառակորդը փորձել է խոչընդոտել, սակայն նրանց պատրաստած թակարդն ամբողջությամբ չեզոքացվել է։

«Զոհված օդաչուների հարազատներին սփոփանքի խոսքեր ասելու հետ մեկտեղ հարկ է հպարտանալ մարտիկներով, որոնք պատվով կատարեցին իրենց առջեւ դրված բարդ առաջադրանքը»,- ընդգծել է նախարարը։

Հարցին՝ կլինեն արդյոք պատասխան քայլեր, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ սադրանքները միշտ էլ պատասխան կստանան։ «Առաջնամասում կուժեղացվեն հակառակորդին հայտնաբերելու եւ ոչնչացնելու միջոցները։ Բայց այդ միջոցներն ուղղված կլինեն միայն նրանց դեմ, ովքեր կփորձեն խախտել սահմանները։ Հայ ժողովրդի մեջ ընդունված չէ կացնով թաքուն հարվածելն ու դավաճանելը։ Իսկ նրանց, ովքեր կփորձեն խաթարել խաղաղությունը, խիստ եւ արժանի պատասխան կտանք»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ