News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 22-ին նշել են Հետախույզի օրը եւ ՀՀ ԶՈՒ Հետախուզական ստորաբաժանումների կազմավորման 22-ամյակը (ֆոտոռեպորտաժ

Ոչ մռայլ երկինքը, ոչ քամին եւ անձրեւը չկարողացան խանգարել մայրաքաղաքային զորամասերից մեկում կազմակերպված տոնին։

Միջոցառման հյուրերին ցուցադրվել է ուղղաթիռի վայրէջք եւ դեսանտ, պարանով վայրէջք, թակարդ եւ հակառակորդի ոչնչացում, հարձակում տեխնիկայի շարասյան վրա, հարձակում շտաբի վրա եւ կարեւոր անձի գերեվարում, արեւելյան մարտարվեստի հնարքներ, ուժի, դիմացկունության եւ ճարպկության ցուցադրում եւ այլն։

Դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հետախուզական ստորաբաժանումները հատուկ տեղ ունեն Զինված ուժերում։

 «Հայ հետախույզները համաշխարհային պատմության ընթացքում հայտնիություն են նվաճել», - ընդգծել է  նախարարը՝ հավելելով, որ հայ հետախույզների գործողություններն Արցախյան պատերազմի ընթացքում հաստատեցին բանաձեւը՝ փոքրաթիվ ուժերով կարելի է հասնել մեծ արդյունքների։

«Այս տոնական միջոցառման ավարտին կկայանա ձեզանից լավագույննների պարգեւատրումը։ Բայց մրցանակներից բացի, ձեզ բոլորիդ ցանկանում եմ մարդկային պարզ շնորհակալություն հայտնել։ Այսօր այստեղ շատ հյուրեր կան։ Սա խոսում է բանակի եւ ժողովրդի միասնականության մասին», - հայտարարել է Սեյրան Օհանյանը։ Նա նաեւ հավելել է, որ 2014թ. առանձնահատուկ էր հակառակորդի սադրանքների թվի առումով։

 «ԼՂՀ սահմաննները խախտելու փորձ կատարողները ոչնչացվել են։ Արել եւ անում ենք հնարավորը, որպեսզի ապահովենք քաղաքացիների համար ապրելու խաղաղ պայմաններ», - ընդգծել է է Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ