News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոցված ուղղաթիռի շրջանում ԼՂՀ ԶՈՒ հատուկ գործողությունը շարունակվել է մի քանի օր, NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ըստ նրա՝ գործողությունը բարդացնում է այն, որ ուղղաթիռի բեկորները ցաքուցրիվ եղած էին զգալի տարածքում։ «Ադրբեջանական կողմը հերքում է հատուկ գործողության փաստը եւ, բնականաբար, կորուստները, բայց իրականում հակառակորդի կորուստները զգալի են եղել», - հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։ Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն անընդհատ կրակի տակ էր պահում ուղղաթիռի ընկնելու վայրը՝ մոտ չթողնելով ՀՀ եւ ԼՂՀ, ինչպես նաեւ ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը որոշել էր հատուկ գործողություն անցկացնել, որի արդյունքում հաջողվել էր դուրս բերել զոհված երեք օդաչուներից մեկի դին եւ մյուսների մասունքները, ինչպես նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասեր, որոնք կուղարկվեն փորձաքննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ