23-ամյա Կարինե Վ.-ն խոստովանել է, որ հուլիսի 21-ին Դանիել Վարուժան փողոցում գործող գյուղմթերքի խանութից գաղտնի հափշտակել է 140 000 դր. գումար:
Վերջինը նոյեմբերի 21-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել:
Նշենք, որ խանութի տեսախցիկը ֆիքսել էր Կարինե Վ-ին գողությունը կատարելիս:
Ոստիկանների հաղորդմամբ՝ քննություն է կատարվում: