News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կրթական ոլորտում դեռ շարունակում է գործել խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ բացառություն չեն նաւե միջին մասնագիտական կրթական հաստատությունները:

«Այս ինստիտուտը փաստորեն գործում է ծայրից ծայր եւ պատահական մարդիկ դառնում են այս կարեւոր ուսումնական հաստատությունների տնօրեններ եւ կարող ենք ասել, որ արհեստագործական ուսումնարանները իրենց կադրերի որակով բոլորովին վստահություն չեն կարող ներշնչել»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ 12-ամյա պարտադիր կրթություն նշանակում է ապահովել այնպիսի կադրեր, որոնք կկարողանան կատարել պետության պատվերը։

Անահիտ Բախշյանը նշեց, որ շատ նմանատիպ օրինակներ կան հենց պրակտիկայում։

«Վերջերս Նոյեմբերյանի արհեստագործական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել է մի մարդ, որը նախկինում եղել է գազի, ջրի հարկահավաք, որը նոյեմբերի 13-ին տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի ժամանակ կտրվեց։ Մյուսը եւս կտրվեց, եւ նույն ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում է մնալ այդ արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնում։ Կապանում եւ Մեղրիիում եւս նման դեպքի ենք հանդիպել, մի դեպքում տնօրենը դասվար է, մյուս դեպքում՝ մանկապարտեզի վարիչ»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով, որ  ոլորտը պետք է ստեղծագործ մարդկանցով համալրվի, որպեսզի կարողանանք «փոսից հանել» այս կարեւոր գործառույթ իրականացնող կրթական հաստատություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ