Նիդեռլանդներում տղամարդը աթոռ է նետել դատավորի վրա այն բանից հետո, երբ լսել է իր ազգականներին, այդ թվում՝ երկամյա դստերը մահացու վրաերթի ենթարկած անձի դատավճիռը, գրում է The Mirror-ը։
Հաղորդվում է, որ մեղադրյալը, գերազանցելով արագությունը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մահացու վրաերթի ենթարկել երեխային եւ նրա տատիկին ու պապիկին։
Դատարանը տղամարդուն 60 օրվա ազատազրկման է դատապարտել եւ 120 ժամվա հանրօգուտ աշխատանքների, փոխանցում է Gazeta-ն։
Դատավճռի ընթերցման պահին աղջնակի հայրը աթոռ է նետել դատավորի վրա։ Նաեւ նշվում է, որ վրաերթի մեղավորը կարծես թե «արածի համար չէր զղջում եւ ոչ մի անգամ ներողություն չի խնդրել»։