News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի 15-ամյա դպրոցականին սպառնում է դպրոցից հեռացում՝ այնտեղ «սեւ շուկա» կազմակերպելու համար, սակայն նրան արդեն առաջարկել են հայտնի ֆիրմայում փորձառություն անցնել, հայտնում է Mirror-ը:

Թոմի Ռոուզը երեք տարվա ընթացքում մոտ 14 հազար ֆունտ ստեռլինգ է աշխատել (22 հազար դոլար)՝ իր հասակակիցներին դպրոցի մոտակա հրապարակում վաճառելով շոկոլադ, չիփս եւ մաստակ:

Երիտասարդի խոսքով՝ նա սկսել է գազավորված ըմպելիք ու քաղցրավենիք վաճառել՝ ոգեշնչվելով բիզնեսին նվիրված Dragons Den եւ The Apprentice TV-շոուներից:
 Երիտասարդ գործարարի  ծնողները չեն դատապարտում իրենց որդուն ապօրինի բիզնեսի համար: Նրանց խոսքով՝ իրենց որդին աշխատում է ազնվորեն, խելքով եւ հոգով:
Միեւնույն ժամանակ, հայտնի Hiring-Hub ընկերության սեփականատեր Սահմոն Սվոնը առաջարկել է տղային փորձառություն անցնել իր ընկերությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ