News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կգիտակցի, որ առաջին գծում տերը եղել են ու կան հայերը, իսկ իր անմարդկային, արհամարական եւ անհարգալից պահվածքը վնասեց իրեն եւ միայն իրեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Անդրադառնալով խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունները դուրս բերելու հատուկ գործողությանը՝ նա նշել է. «Փառք ու պատիվ մեր բանակին, մեր հրամանատարներին ու զինվորներին: Հատուկ շնորհակալություն բոլորին, ովքեր նախագծել են, պլանավորել եւ իրականացրել գործողությունը եւ ամեն ինչ իրականացրել են առանց որեւէ կորստի: Ընդանուր առմամբ, այս գործողությունը կգնահատեի որպես դաս եւ՛ Ադրբեջանին, եւ՛ միջազգային կառույցներին, եւ՛ մեզ: Ադրբեջանը կգիտակցի, որ առաջին գծում տերը եղել են ու կան հայերը, իսկ իր անմարդկային, արհամարական եւ անհարգալից պահվածքը վնասեց իրեն եւ միայն իրեն: Միջազգային կառույցները պետք է գիտակցեն, որ եթե շատ արագ չփոխեն իրենց գործելակերպը, չհրաժարվեն հավասարության նշանով լղոզված կոչերից ու չսկսեն իրերն իրենց անուններով կոչել, ապա միայն իրենց իմիջն է վնասվելու։ Եվ դաս մեզ` մենք պետք է ապրենք գիտակցությամբ, որ մեր պատերազմը չի ավարտվել, եւ ցանկացած օր պատրաստ լինենք դիմակայելու պատերազմին բնորոշ երեւույթների։ Զարգացումներ դեռ կլինեն, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրանք պատշաճ հաղթահարելու՝ հույսներս մեր վրա դնելով գնալու դեպի մեր հաղթանակը», - ամփոփել է Թեւան Պողոսյանը։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկները մարտական առաջադրանքի կատարման արդյունքում դեպքի վայրից դուրս են բերվել ուղղաթիռի անձնակազմի  մասունքները եւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերը։ Գործողության ընթացքում ոչնչացվել է ադրբեջանցի երկու զինվոր։ ԼՂՀ բանակը կորուստներ չի ունեցել։

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։  Երեք օդաչուները զոհվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ