News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում մի խումբ կանայք հարցաքննության են կանչվել այն բանի համար, որ պատրաստվել էին գեղեցկության մրցույթ անցկացնել Մեքքա քաղաքում։

Կանանց ոստիկանություն են կանչել այն բանից հետո, երբ իրավապահներն իմացել են մրցույթը գովազդող թռուցիկների տարածման մասին, հայտնում է  բրիտանական «Independent»-ը՝ վկայակոչելով «Saudi Gazette-ը։
Միջոցառումն իսկույն արգելվել է իշխանությունների կողմից՝որպես Շարիաթի օրենքների խախտում։

Ենթադրյալ կազմակերպիչներն իբրեւ թե հրավիրում էին «մաշկի ցանկացած գույնի տեր 17 – 27 տարեկան կանանց»՝ անվճար մասնակցելու հանդիսությունների սրահում անցկացվելիք մրցույթին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ