News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է պատմաբան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման խմբի գիտաշխատող  Էթյեն Կոպոյի հոդվածը՝ հրապարակված նրա «Susam-Sokak» բլոգում։

Նախագահ Էրդողանը վերջերս Ստամբուլում կայացած Լատինաամերիկյան երկրների մահմեդական առաջնորդների գագաթնաժողովին հայտարարել էր, որ Ամերիկան 1178թ. հայտնագործել են «մահմեդական նավաստիները, այլ ոչ թե Կոլոմբոսը՝ 1492թ.: Այս հայտարարությունը վերջին ժամանակներս լայն արձագանք է ստացել սոցկայքերում եւ որոշ լրատվամիջոցներում:

Սակայն այդ տեղեկությունը զարմացնում է միայն նրանց, ովքեր ոչ բավարար են ծանոթ Թուրքիայի մշակութային պատմությանը: Շատ պատճառներով Մուսթաֆա Քեմալը (Աթաթուրք) թուրք պատմաբանների, հնագետների եւ լեզվաբանների խմբին կոչ է արել օգտագործել ավելի վաղ ազգայնական պատմաբանների կողմից հրապարակված «Թյուրքերի պատմությունը»՝ ընդլայնելու համար այն գաղափարը, ըստ որի թյուրքերը, որոնց լեզուն «աշխարհում հնագույնն է», ամենաառաջին քաղաքակրթությունը ստեղծել են Կենտրոնական Ասիայում, իսկ հետո իրենց գիտելիքները տարածել են Եվրասիական  մայրցամաք լայն միգրացիայի արդյունքում՝ մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակում:

Այդ վարկածի համաձայն թյուրքերը բոլոր հնագույն քաղաքակրթությունների՝ չինական, շումերական, խեթական, հունական, էտրուսական, աղբյուրն են, ինչպես նաեւ աշխարհի բոլոր լեզուները թյուրքական ծագում ունեն:

Նախագահ Էրդողանի խոսքերը, եթե անգամ զարմացրել են արեւմտյան լրատվամիջոցներին, ցավոք, տարածվել են ազգային շահերից ելնելով պատմությունը խեղաթյուրելու թուրքական պետության փորձերի շրջանակում: Այսօր, շնորհիվ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի, դրանք ծաղրի են արժանանում: Քեմալականության համաձայն՝ փառքը պետք է պատկանի թուրքերին՝ որպես էթնիկ խումբ, եթե չասենք «ռասա», ինչպես ընդգծվում է 1930-ական թվականներին: Քեմալական պատմությունը վառ հակաարաբական է. արաբները մեղադրվում են Առաջին աշխարհամարտի ժամանակ Օմանյան կայսրությանը դավաճանելու մեջ:

Մի կողմ թողնենք Էրդողանի խոսքերի ճշմարտացիությունը, թե «մահմեդական» նավաստիները Ամերիկան հայտնաբերել են Կոլոմբոսից առաջ: Վերջիվերջո, իսկ ինչո՞ւ ոչ: Այստեղ կարեոր է «մահմեդական» սահմանումը: Ակնհայտ է, որ նավաստիները թուրքեր չեն եղել: Սակայն Էրդողանը չէր կարող ասել «արաբական նավաստիներ»: Ինչո՞ւ պետք է նա խոսի արաբների վաստակի մասին:

Քանի որ ինչպես անվերջ կրկնվում է, թուրքերը «99%-ով մահմեդական են», ուստի «մահմեդական» նավաստիների կողմից այդ հայտնագործության վաստակը կարող է տարածվել իսլամի բոլոր հետեւորդների վրա, որոնց թվում են նաեւ թուրքերը:

Որպես ազգայնական եւ քեմալական պատմագիտության ժառանգորդ՝ Էրդողանը պարզապես պատմությունը խեղաթյուրելու ոչ մեծ վարժանք է արել, որը համաձայնեցված է թուրքական-իսլամական սինթեզի գաղափարախոսության հետ, որը թուրքական ժողովուրդը դիտարկում է որպես իսլամի վահան եւ նիզակակիր: Այդ գաղափարախոսությունը առաջ է քաշվել ոչ թե Արդարության եւ զարգացման կուսակցության կողմից, այլ թուրքական զինվորականների 1980թ. հեղաշրջումից անմիջապես  հետո: Այն պետք է կոմունիզմի դեմ պատվարի վերածվեր: Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ