News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը կոչ է անում չգնել աճուրդի հանված իր ունեցվածքը, քանի որ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:

Նա նշեց, որ «Ամերիաբանկն» աճուրդի է հանել իր ունեցվածքը, շենքեր-շինություններ, մասնավորապես՝ Քոչարի առեւտրի տունը, Քոչարի թիվ 4 շենքը, Ջերմուկի մարզամշակութային համալիրը, Ծովագավթի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, իր սեփական տունը եւ այլն:

Փայլակ Հայրապետյանը կոչ արեց չգնել դրանք, քանի որ այդ դեպքում թե գնորդի, թե վաճառողի համար վատ է լինելու, գործը դեռ քննության փուլում է: Սրա վերաբերյալ նա նամակով դիմել է «Ամերիաբանկ» խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանին՝ պահանջելով իր ունեցվածքը եւ փոխհատուցում, սակայն դեռ պատասխան չի ստացել: Պատասխան չկա նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված նամակից, որում գործարարը պահանջում էր հարցաքննության կանչել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, Ռուբեն Վարդանյանին:

Փայլակ Հայրապետյանից տեղեկացանք նաեւ, որ նախաքննությամբ առայժմ որեւէ առաջընթաց չկա, նոր առերեսում չի եղել, հայտնի չէ նաեւ, թե երբ կհայտարարվի նախաքննության ավարտը:

Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկից» ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝  գնացել  էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ